Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մենք երբեք չպետք է մոռանանք. ԵԽ-ի Renew Europe խմբակցությունը՝ Ապրիլի 24-ի առիթով

Մենք երբեք չպետք է մոռանանք. ԵԽ-ի Renew Europe խմբակցությունը՝ Ապրիլի 24-ի 
առիթով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի Renew Europe խմբակցությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով հայտարարություն է արել՝ շեշտելով, որ այդ իրադարձությունները երբեք չպետք է մոռանալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության «Թվիթեր»-ի էջում մասնավորապես նշված է. «Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 -ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ողբերգություն, որի ընթացքում ավելի քան 1.5 միլիոն հայեր սպանվեցին: Մենք երբեք չպետք է մոռանանք»:

Խմբակցությունը շեշտել է, որ ապաքինումը պահանջում է ճանաչում և պատասխանատվություն:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]