Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պոլսո Հայոց պատրիարքին ուղղված նամակում Էրդողանը կրկին խեղաթյուրել է պատմությունը

Պոլսո Հայոց պատրիարքին ուղղված նամակում Էրդողանը կրկին խեղաթյուրել է 
պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չհամակերպվելով սեփական պետության արյունոտ անցյալի հետ, դարձյալ խուսափել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված հայերի կոտորածները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում Թուրքիայի նախագահը Օսմանյան կայսրության կողմից պետականորեն կազմակերպված ու իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին դարձյալ փորձել է քողարկել Առաջին աշխարհամարտում զոհ դարձածների անվան տակ:

«Հարգում եմ Օսմանյան պետությունում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակներում զոհ դարձած հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին»,- ասված է նամակում:

Շարունակելով Թուրքիայի՝ մեկ դարից ավելի ձգվող ժխտողական քաղաքականությունը, Էրդողանը կրկին խեղաթյուրել է պատմությունը՝ նշելով, թե իբր հայ և թուրք ժողովուրդները մշտապես խաղաղ բնակվել են կողք կողքի ու մոռանալով, թե ինչպես ու ում ձեռամբ վերջ դրևվեց այդ «համակեցությանը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Պոլսո Հայոց պատրիարքին ուղղված նամակը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]