Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը

ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը 
հաստատող ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Բյուրոյի տարածած հաղորդագրությունում:

«2021թ. Ապրիլի 24-ը պատմական օր է հայության համար։ Պատմական օր է, որովհետև Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը,հանձինս նախագահ Ջո Բայդենի, պաշտոնապես վերահաստատեց Հայոց Ցեղասպանության իրողությունը։ Այսպիսով, փաստորեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն անցավ այն բազմաթիվ երկրների շարքը, որոնց ո՛չ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր իշխանություններն են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՅԴ Բյուրոն նշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի գործածությունն այս օրերին հույժ կարևոր է նաև այն պատճառով, որ փաստացի գնահատական է տրվում Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին ուղղակիորեն ու անթաքույց ներգրավված Թուրքիայի՝ սրանից 106 տարի առաջ կատարած ու առավել քան մեկ դար շարունակվող ցեղասպանական գործողություններին։

«Արձանագրված հաջողությունը արդյունքն է տասնամյակներ շարունակ Հ.Յ.Դ. Ամերիկայի Միացյալ Նահանգների մարմինների, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների և հազարավոր նվիրյալների անդուլ, անխոնջ ու անկոտրում պայքարի։ Այն՝ արգասիքն է մեր մարմինների, գրասենյակների ու հանձնախմբերի հանդեպ ամերիկահայության հավատքի, հայության հետևողական աշխատանքի, Հայ Դատի ամերիկացի բարեկամների, աջակիցների ու քաղաքական գործիչների։ ՀԴՅ Բյուրոն, իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անվհատ պայքարեցին այս հաջողության համար»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրությունում:

Դաշնակցության Բյուրոն ընդգծել է, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների այս հայտարարության պատգամը մեզ համար միանշանակ է. պայքարը շարունակվում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում։ Հայ Դատը ժամանցելիություն չի ճանաչում։ Հայության ոտնահարված իրավունքները պիտի՛ վերականգնվեն։ Հայաստանն ու հայությունն իրենց արժանի տեղը պիտի՛ ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում։ Հայությունը պիտի՛ ունենա անվտանգ ապրելու և արարելու հնարավորություն  իր բնօրրանում։ Ուրեմն, առաջ՝ դեպի նոր հաջողություններ ու նոր հաղթանակներ»,- ասված է հաղորդագրությունում:

2021թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]