1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԽ անդամը Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել ցեղասպանության ճանաչման համար

ԵԽ անդամը Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներին կոչ է արել քայլեր 
ձեռնարկել ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական խորհրդարանի անդամ Էմանուել Ֆրագկոսը («Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» ECR, Հունաստան) նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նա նամակում, մասնավորապես, գրել է. «Այսօր հայերին աջակցության այլ բառեր պետք չեն: Տիկին նախագահ, պարոն նախագահ, մենք ձեզ կոչ ենք անում՝ առաջին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի անդամ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը….երկրորդ՝ միջամտել՝ հօգուտ բոլոր ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատման, որոնք վերջին պատերազմից հետո անօրինական կերպով շարունակում են մնալ Ադրբեջանում և երրորդ՝ գործողություն ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ-ն արգելափակի SpaceX- ից թուրքական արբանյակի արձակումը՝ օպտիմալացնելու թուրքական ռազմական ագրեսիաների ներուժը»:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]