Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսն իմաստուն և քաջ քայլ է որակել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Արամ Ա կաթողիկոսն իմաստուն և քաջ քայլ է որակել Բայդենի կողմից Հայոց 
ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իմաստուն և քաջ քայլ է որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Մեծապես ողջունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի իրականացրած իմաստուն ու քաջ քայլը՝ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիա պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել իր ճշգրիտ, պատմական և իրավական անվանումով՝ Ցեղասպանություն»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]