Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է Բայդենին պոպուլիզմի մեջ

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է Բայդենին պոպուլիզմի մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «պոպուլիստական» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում վերջինս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մենք ամբողջությամբ մերժում ենք այդ հայտարարությունը, հիմնված բացառապես պոպուլիզմի վրա»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ «Թուրքիան ոչինչ չունի իր սեփական անցյալի մասին որևէ մեկից սովորելու»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]