Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Այս ողբերգության ցավը շատ խորն է. ԱՄՆ կոնգրեսականը Հայոց ցեղասպանության տարելիցին ուղերձ է հղել

Այս ողբերգության ցավը շատ խորն է. ԱՄՆ կոնգրեսականը Հայոց ցեղասպանության 
տարելիցին ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալադաոն պատիվ է համարում Կոնգրեսում հայերի համար աշխատելը և բարձրացնելը հարցեր, որոնք հուզում են տեղի հայկական համայնքին:  Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում: 

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: 1.5 մլն հայեր սպանվեցին և տեղահանվեցին Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Այս ողբերգության ցավը շատ խորն է: Շատ հայեր, ովքեր տեղահանվեցին իրենց տներից, եկան Միացյալ Նահանգներ՝ ստեղծելով ԱՄՆ-ի հպարտ ու արժանապատիվ հայկական համայնքը:

Որպես ամերիկացիներ՝ հավատացած եմ, որ հատուկ պատասխանատվություն ունենք՝ ճանաչելու այն տառապանքները, որոնք զգացել են այդ ընտանիքները: Այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մենք հիշում ենք հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ում կյանքը կամ կորսվեց, կամ հավերժ փոխվեց»,- մասնավորապես ասվում է Վալադաոի տեսաուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]