Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա. Կոնգրեսական Փալոնե

ԱՄՆ-ն պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի 
վրա. Կոնգրեսական Փալոնե

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են: Այս մասին նա խոսել է «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում:

Նա կարևորել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը

«Մենք չենք կարող մոռանալ օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, ինչպես նաև ասորիների, հույսների և այլ կրոնական փոքրամասնությունների սպանդը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն այսօր մտահոգությունները ցեղասպանությունների վերաբերյալ շարունակվում են:

Նախորդ տարվա նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, որի ընթացքում Արցախի դեմ հարձակման ժամանակ նոր կոտորածներ կազմակերպվեցին ադրբեջանցիների և թուրքերի կողմից, մեզ հիշեցրեց, որ խնդիրն անցյալում չի մնացել»,- նշել է Փալոնեն՝ ընդգծելով, որ պատերազմի ընթացքում հայերի դեմ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել, ռմբակոծվել են քաղաքացիական բնակավայրեր:

Կոնգրեսականը հիշեցրել է, որ հայերի դեմ թուրք-ադրբեջանական ուժերն անգամ այլ երկրներից բերված վարձկանների են օգտագործել: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց հայտարարություններում անգամ չեն էլ թաքցնում իրենց երազանքները՝ Արցախի տարածաշրջանը հայերից մաքրելու վերաբերյալ:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն այստեղ ավելի առանցքային դերակատարում պետք է ունենա՝ վերջ տալով ագրեսիային, թուրքերի ծավալապաշտական նկրտումներին: Նա պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա:

ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն ասես «ձեռքերը լվացել էր» տարածաշրջանից, և կարծում եմ՝ հենց դա էր գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու թուրքերն ու ադրբեջանցիները որոշեցին հարձակվել Արցախի վրա»,- հայտարարել է Փալոնեն:

Նա հիշեցրել է, որ ավելի քան հարյուր կոնգրեսականների ստորագրությամբ նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Բայդենին՝ կոչ անելով օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավոր գործիքները Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]