Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ին մենք հիշատակում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին. Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր

Ապրիլի 24-ին մենք հիշատակում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին. 
Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերն իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ին փոխանցված ուղերձում պատգամավորը նշել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ Ավստրիայի հետ կապերի ընդլայնման գործում:

«Ապրիլի 24-ին մենք հիշատակում ենք 1915-1916 թվականներին իրագործված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Ամեն տարի այս օրը մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում Վիեննայում հուշարձանների մոտ։ Այսօր ես կանգնած եմ Ավստրիայի խորհրդարանի ժամանակավոր շենքի մոտ։ Համավարակի պատճառով մենք չենք կարող միասին հավաքվել՝ հիշատակի տուրք մատուցելու, սակայն այսօր կարևոր է խորհրդարանի շենքի մոտ կանգնած խոսել Հիշատակի օրվա մասին և հիշել Ավստրիայի խորհրդարանի առաջատար քաղաքական գործիչների կողմից հայտարարության միջոցով հայերի դեմ իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը»,- նշել է պատգամավորը:

Կուգլերը հայտնել է, որ Ավստրիան հատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի նկատմամբ, և իրենք ցանկանում են աջակցել երկու երկրների միջև համագործակցությանը՝ արդարացնելով այդ պատասխանատվությունը։

«Որպես Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Ավստրիայի հետ կապերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև Գործընկերության համաձայնագրին Ավստրիայի միանալու հանգամանքը»,- եզրափակել է Գուդրուն Կուգլերը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: 2015թ. ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]