Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Սենատի նախագահը Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու կարիք է տեսնում

Ֆրանսիայի Սենատի նախագահը Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ 
հաղորդելու կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լարշեն նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ, մասնավորապես Սենատը, ի՞նչ քայլեր է իրականացնում՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորման համար:

«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,-ասաց Սենատի նախագահը:

Նա մտադիր է Ֆրանսիայի նախագահին ասել այն, ինչ իրեն ասել է ԱԺ նախագահն այսօր առավոտյան: Լարշեն հայտնեց, որ 2022-ի առաջին կիսամյակին ԵՄ-ի նախագահությունը ստանձնում է Ֆրանսիան:  «Նախագահությունը, իհարկե, ենթադրում է ավելի շատ գործադիրի գործունեություն, բայց այստեղ նաև օրենսդիրն իր խոսքն ունի ասելու: Հարկ է նշել, որ այդ ժամանակ մենք նախատեսում ենք հենց Ֆրանսիայի Սենատում կազմակերպել համաժողով անվտանգությանը և պաշտպանությանը նվիրված և մի համաժողով, որը մենք նախապատրաստում ենք այսօրվանից»,- ասաց Սենատի նախագահը:

Ֆրանսիական պատվիրակության անդամները՝ Լարշեի գլխավորությամբ Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]