Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անհրաժեշտ է ուժեղ, համախմբված լինել. Սարիկ Անդրեասյանը Հայաստանի մասին պատմող ֆիլմ է ներկայացրել  

Անհրաժեշտ է ուժեղ, համախմբված լինել. Սարիկ Անդրեասյանը Հայաստանի մասին 
պատմող ֆիլմ է ներկայացրել

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Ինստագրամի» իր պաշտոնական էջում Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է հրապարակել:

«Մեր թիմն այս հոլովակը պատրաստել էր դեռևս մեկ տարի առաջ: Կարծում եմ՝ դժվար է գտնել ինչ-որ բան, որն առավել լավ կներկայացնի մեր հրաշալի ժողովրդին և հայրենիքը: Թող միշտ խաղաղություն լինի, և ամենավատ բաները թող անցյալում մնան: Անհրաժեշտ է նայել դեպի ներկան և ապագան՝ մեծ հարգանք տածելով հզոր նախնիների և անցյալի հանդեպ: Հավերժ փառք ցեղասպանության միլիոնավոր զոհերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմին կից  գրել է կինոռեժիսորը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղ, համախմբված և կրթված լինել: «Մեր ապագան մեր ձեռքերում է»,-եզրափակել է Անդրեասյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]