Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդը կարող է ակնկալել մեր օժանդակությունը. Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ

Հայ ժողովուրդը կարող է ակնկալել մեր օժանդակությունը. Ուրուգվայի Արևելյան 
Հանրապետության փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայը, որպես Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկիր, մշտապես վերահաստատում է իր դիրքորոշումն այդ հարցում՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին: «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում այս մասին ասել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր ժողովի նախագահ Բեատրիս Արխիմոնը:

«Այս տարի, ցավոք, Ուրուգվայի խորհրդարանը չի կարողանա ոգեկոչել մեզ համախմբող այդ շատ յուրահատուկ տարելիցը, որը կապված է Ուրուգվայի համար հատուկ նշանակություն ունեցող Հայ դատի հետ: Ուրուգվայը, որպես ցեղասպանությունը ճանաչած երկիր, մշտապես վերահաստատում է իր վերաբերմունքը, ինչը դարձել է պետական քաղաքականություն. հիշատակվում է մեր խորհրդարանի կողմից ամեն տարի, մեր երկրի ողջ հայկական համայնքի անդամների հետ: Մի համայնք, որի ներկայացուցիչները մշտապես ակտիվ են եղել որպես Ուրուգվայի քաղաքացիներ, և ովքեր շարունակաբար նույնականացվել են Հայ դատի հետ: Մենք արդարացնում ենք այս դատը՝ որպես Ուրուգվայի պետական քաղաքականության խորհրդանիշ: Այսպիսով, այս տարի, այս շատ տարբեր աշխարհը մեզ ստիպում է շփվել էկրանների միջոցով, մեզ մղում է ձեզ ուղղել այս ուղերձը, վերահաստատել մեր պատմական դիրքորոշումը և իմացեք, որ, ինչպես միշտ, կարող եք ակնկալել մեր օժանդակությունը: Մեծ գրկախառնություն ողջ հայ համայնքին»,- ասված է տեսաուղերձում:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]