Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. 
Ֆրանսիայի Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շեշտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց ՀՀ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը՝ իրենց հանդիպումից հետո:

«Մեր այս այցելությունը շարունակությունն է այն բանաձևի, որ նոյեմբերին ընդունվեց խորհրդարանում չափազանց լայն մեծամասնությամբ՝ ընդամենը 1 «դեմ» քվեարկությամբ: Սա բացառիկ մի բան է, յուրքանչյուրս կերազի, որ այսպիսի քվեարկություններ ավելի հաճախ լինեն»,- ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Նա հիշեցրեց, որբանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու ԼՂ անկախությունը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ բանաձևը նշում է, որ այդ ճանաչումը կհանդիսանա գործիք՝ խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու տևական և կայուն խաղաղության:

Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ պատգամավորների հետ ֆրանսիական պատվիրակության անդամները քննարկել են նաև հայ ռազմագերիների հարցը:

«Հստակ լինենք՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին` համաձայն ստորագրած համաձայնագրի և բոլոր միջազգային պայմանագրերի»,- ասաց Ժերար Լարշեն:

Ֆրանսիայի Սենատի նախագահը հիշեցրեց, որ այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվել է ռազմագերիների հարցը, և Ֆրանսիայի Սենատի անդամներից մեկը Սենատի անունից հանդես է եկել և ներկայացրել այդ պահանջները` անհապաղ ազատ արձակման վերաբերյալ:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 2020-ի նոյեմբերի 20-ին ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]