1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուրուգվայը շարունակելու է հայերի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ալֆրեդո Ֆրատտի

Ուրուգվայը շարունակելու է հայերի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակը. Ալֆրեդո Ֆրատտի

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայը շարունակելու է հայ ժողովրդի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում այս մասին նշել է Որուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալֆրեդո Ֆրատտին:

«Այս ապրիլի 24-ին, ինչպես ամեն տարի, մենք Հայ դատի խորհրդի և Ներկայացուցիչների պալատի հետ պետք է նշեինք Հայոց ցեղասպանության տարելիցը: Պատճառները ստիպում են, որ մենք չկարողանանք այլ բան անել, քան հեռավար եղբայրական գրկախառնություն ուղարկել ողջ հայ համայնքին, հազարամյա համայնքին, որը սկիզբ է առել մ.թ.ա. 3-րդ հազարամյակից, և որը երկար տարիներ ի վեր իր մասնակցությունն է բերում մեր երկրում ճիգ ու ջանք գործադրելով ՝ որոնելով այն խաղաղությունը, որը նրանք չէին գտել իրենց երկրում: Այսպիսով, նորից եմ կրկնում` ջերմ ողջույն մեր կողմից: Անշուշտ, մենք կշարունակենք հանդիպել գալիք տարիներին, կշարունակենք համապատասխանաբար ոգեկոչել, և չեմ ուզում թույլ տալ, որ այս 106-ամյակն անցնի առանց այս խոսքն ասելու: Մենք կշարունակենք աշխատել մեր ժողովուրդների եղբայրացման համար, և տա Աստված, որ հաջորդ տարի մենք կարողանանք համապատասխանաբար նշել Հայոց ցեղասպանության տարելիցը»,- ասել է Ալֆրեդո Ֆրատտին՝ ընդգծելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, դա տեղի է ունեցել 1965 թվականին:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]