Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված գեղարքունիքցի դպրոցականներին շնորհվեցին դիպլոմներ և գովասանագրեր    

Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված գեղարքունիքցի 
դպրոցականներին շնորհվեցին դիպլոմներ և գովասանագրեր

 

 

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը 2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած օլիմպիականներին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված  առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները  և գովասանագրերը:

Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, օլիմպիադայի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 71 աշակերտ,  որոնցից բնագիտական 7 առարկաների գծով՝ 18, իսկ հումանիտար 9 առարկաների գծով՝ 53 աշակերտ: Հանրապետական փուլին մասնակցած աշակերտներից 19-ը ստացել են դիպլոմներ,  9-ը` գովասանագրեր:  

Գրանցած հաջողությունների համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորել է դպրոցականներին, նրանց, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին եւ ծնողներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ:  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]