Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եզդի ժողովուրդն իր հարգանքի տուրքը մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին

Եզդի ժողովուրդն իր հարգանքի տուրքը մատուցեց ցեղասպանության զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդի ժողովուրդը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եզդի ժողովուրդը մշտապես եղել է և կլինի հայ ժողովրդի կողքին: 

«106 տարի է անցել, սակայն այս ցավը չի մեղմացել: 1915-1918 թթ. եզդի ժողովուրդը նույնպես ցեղասպանություն է տեսել հայի հետ: Այդ տարիներին եզդիները նույնպես այդ ճակատագրին են արժանացել՝ տեղի է ունեցել ջարդ և ցեղասպանություն, մոտ 400 հազար զոհ ենք ունեցել:  Այսօր այստեղ ենք, որպեսզի բարձրացնենք մեր բողոքի ձայնը՝ ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության: Այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և 21-րդ դարում մենք տեսանք ցեղասպանության կրկնություն: 2014 թվականին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը հենց այդ ամենի շարունակությունն է»,- նշեց Հաջոյանը:

Նրա խոսքով՝ այդ ոճրագործությունը չդատապարտելը հանգեցրել է նոր ցեղասպանությունների: Եզդիների ազգային միության նախագահը կոչ արեց միջազգային հանրությանը և ԱՄՆ-ին, որպեսզի ճանաչվի ու դատապարտվի Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սպանվել են հազարավոր եզդիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]