Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց 
Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նախատեսվում է, որ Վարդինե Օհանյանը նաև շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Նա ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Օհանյանը Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահի անունից մասնակցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ  2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]