Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

 ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամ Հովհաննես Փափազյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող առաջնության գերծանր քաշային կարգում Փափազյանը մրցեց Ուզբեկստանից  Յախոնգիր Զակիրովի հետ ու զիջեջ` դառնալով աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես էր գալիս 11 բռնցքամարտիկով` 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը, 81 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]