Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանից 15 կմ հարավ-արևելք 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Երևանից 15 կմ հարավ-արևելք 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 23-ին, ժամը 23:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]