Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ը Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն է: 1915 թ. այս օրը օսմանյան Թուրքիայի իշխանությունները՝ երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի եւ ուրիշների ղեկավարությամբ, Կ. Պոլսում ձերբակալեցին եւ աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ դարձան Հայոց ցեղասպանության, որի հետեւանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ։ Հայաստանում այս օրը պաշտոնապես սկսել են ոգեկոչել 1965 թվականից։ Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

-775 թ. ապրիլի 24-ին Մեծ Հայքի Բագրեւանդ գավառի Արձնի գյուղում, Արածանիի ափին տեղի ունեցավ Արձնիի ճակատամարտը հայկական եւ արաբական զորքերի միջեւ։

-1878 թ. ապրիլի 24-ին Ռուսաստանը Թուրքիային պատերազմ հայտարարեց։

-1945 թ. ապրիլի 24-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ խորհրդային բանակը շրջափակման մեջ վերցրեց Բեռլինը։

-1959 թ. ապրիլի 24-ին մահացել է Հակոբ Կոջոյանը՝ հայ նշանավոր նկարիչ, «Սասնա ծռեր» էպոսի նկարազարդող, Ալեքսանդր Թամանյանի հետ Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակը (ծնվ.՝ 1883 թ.)։

-1966 թ. ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը:

-1980 թ. ապրիլի 24-ին ծնվել է Կարեն Ասրյանը՝ հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1998), ԽՍՀՄ մինչեւ 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005)։ Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե եւ կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ 1990 թ. ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում անցկացված պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կարենը լրացրեց վարպետության թեկնածուի նորման։ Եթե աշխարհի չեմպիոն Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13, ապա Կարենը վարպետության թեկնածուի կոչմանն արժանացավ 9 տարեկանում։

-2003 թ. ապրիլի 24-ին Փարիզում տեղադրվեց Դավիթ Երեւանցու պատրաստած՝ Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]