Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բերդավանում խաչքար է տեղադրվել ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյուղացիների

Բերդավանում խաչքար է տեղադրվել ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար 
զոհված գյուղացիների

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերդավանի կենտրոնական այգում ապրիլի 23-ին տեղի է ունեցել խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։

Խաչքարն օծել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հայրը նշել է. «Այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում, որտեղ պետք է ամեն անգամ այցելենք, եթե զգանք մեզ անպիտան, անուժ և հասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների, մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով»։

Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, որը իր խմբով և զոհված տղաների ընտանիքների հետ այցելեց նրանց շիրիմներին, խոնարհում տվեց նրանց։ Իրեն բերդավանցի համարելով՝ Արսեն Գրիգորյանը իր հարգանքի ու երախտիքի խոսքը ուղղեց բոլոր ներկաներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]