Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում խաղաղությունը պահպանվում է ՌԴ խաղաղապահների ներկայության շնորհիվ. Արմեն Գրիգորյան

Արցախում խաղաղությունը պահպանվում է ՌԴ խաղաղապահների ներկայության 
շնորհիվ. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանը որևէ հատկանիշ չի դրսևորում, որը թույլ կտար կարծել, որ առանց խաղաղապահների տարածաշրջանում հնարավոր է կայունություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Այս պահի դրությամբ Արցախում խաղաղությունը պահպանվում է ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Խաղաղապահ ուժերի` Արցախում տեղակայման ժամկետների երկարաձգման հարցը ավելի կոնկրետ հնարավոր կլինի քննարկել մանդատի ավարտին մոտ, բայց մինչ այժմ Ադրբեջանը որևէ հատկանիշ չի դրսևորում, որը թույլ կտա կարծել, որ առանց խաղաղապահների տարածաշրջանում հնարավոր է կայունություն»,- նշել է Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը արդյունավետ է գնահատել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ծավալած գործունեությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]