Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամեն ինչ կանենք` դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու ԼՂԻՄ-ի զավթված տարածքները. ՀՀ ԱԽ քարտուղար

Ամեն ինչ կանենք` դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու ԼՂԻՄ-ի զավթված 
տարածքները. ՀՀ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է դիվանագիտական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի զավթված տարածքները վերադարձնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

«Ենթադրում եմ՝ Ձեզ հայտի է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը հստակ սահմաններով ընդունված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ զավթված տարածքները»,- նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությանը, Գրիգորյանը նշել է, որ այն տասնամյակների նախապատմություն ունի և այդ առումով, արդյունքները գնահատելու նպատակով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։

«Իմ սկզբունքային դիրքորոշումն է պատերազմը դիտարկել ոչ թե որպես սպրինտերային մրցավազք, այլ՝ մարաթոն»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am