1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կանցկացվի խաղաղ երթ

Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կանցկացվի խաղաղ երթ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում «Հայորդի երիտասարդաց միության» նախաձեռնությամբ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, կանցկացվի խաղաղ երթ` ի հիշատակ 1915-1923 թթ․Հայոց Մեծ Եղեռնի, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի զոհերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայորդի երիտասարդաց միության» հիմնադիր անդամ Համլետ Հովսեփյանը նշեց, որ չնայած համավարակին, այդ օրն անցկացնելու են երթը՝ ցույց տալու հայերի միասնությունը:

«Համաճարակային բոլոր կանոնները պահպանելով՝ մենք լուռ երթ ենք անցկացնելու: Արցախյան պատերազմից հետո հայերի շրջանում կոտրված լինելու պահ կար: Մենք նպատակ ունենք անցկացնել այդ միջոցառումը՝ ցույց տալու մեր համախմբվածությունը, միասնությունը, ինչը շատ կարևոր է»,-ասաց Համլետ Հովսեփյանը: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Եվրախորհրդի շենք, ծաղիկներ կխոնարհվեն այնտեղ տեղադրված հայկական խաչքարի մոտ:

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի, որը սովորաբար լինում է բողոքի երթ, այս անգամ լուռ միջոցառում է նախատեսված՝ խորհրդանշելով հայերի միասնությունը՝ աջակցություն հայտնելով Հայաստանին ու Արցախին: Ավանդույթի համաձայն՝ երթին մասնակցում են տեղի քրդեր, ասորիներ, հույներ, սերբեր, ֆրանսիացիներ: Համլետ Հովսեփյանը նշեց, որ ակնկալում են Ստրասբուրգի քաղաքապետի մասնակցությունը: 

«Մենք մեկ բռունցք ենք՝ հավատարիմ մեր նահատակների հիշատակին, մեր անցյալին, պատմությանն ու պահանջատիրությանը: Այս շրջանում շատ կարևոր է մեր համախմբվածությունը ցույց տալը, հատկապես, որ արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի տեղի ներկայացուցչությունը փորձում է ճնշում գործադրել հայերի նկատմամբ:  Օրինակ, իմ ու եղբորս հետ կապված եմ այդ խնդիրը տեսնում: Ադրբեջանի ներկայացուցչությունը փորձում է մեզ ահաբեկիչներ ներկայացնել՝ օգտագործելով վերջին պատերազմի ժամանակ Արցախում լինելու հանգամանքը: Դա այն դեպքում, երբ ես եմ միայն Արցախում եղել, եղբայրս՝ ոչ»,-ասաց Համլետ Հովսեփյանն՝ ընդգծելով, որ իրենք չեն ընկճվում, Ստրասբուրգում իրենց շատ լավ ճանաչում են, համախմբված են ու շարունակելու են պայքարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]