1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ ճանաչում ունեցող եվրոպական առողջարանը բացվել Է բոլոր զբոսաշրջիկների համար

Մեծ ճանաչում ունեցող եվրոպական առողջարանը բացվել Է բոլոր զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական Մադեյրան «կանաչ միջանցք» Է բացել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար. առողջարանային տարածաշրջանը պատրաստ Է ընդունել նաեւ ռուսաստանցիներին: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պատմել են Մոսկվայում Պորտուգալիայի տուրիզմի ինստիտուտում, կղզեխումբը պատրաստ Է ընդունել աշխարհի տարբեր երկրների միջազգային ճանապարհորդների, անկախ այն բանից՝ նրանք պատվաստված են COVID-19-ի դեմ, թե ոչ: Մադեյրա ժամանելու կանոնները հետեւյալն են. անհրաժեշտ Է, որպեսզի ուղեւորները վայրԷջքից առաջ 12-48 ժամվա ընթացքում անձամբ անկետան լրացնեն madeirasafe.com. հարթակում: Դա պարտադիր Է բոլոր ճանապարհորդների համար, բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների. նրանց գրանցումը պետք Է ներառվի ուղեկցող չափահաս անձանցից մեկի հարցաթերթիկում: Այնուհետեւ զբոսաշրջիկն Էլեկտրոնային փոստով ծանուցում Է ստանում մուտքի կոդով եւ համապատասխան QR-կոդով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել Մադեյրայի օդանավակայան ժամանելուց հետո:

Ժամանելիս բոլոր օտարերկրացի հյուրերը, ներառյալ պատվաստում ստացածները, պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունք (Rt-PCR – Reverse Transcription PCR), որն արվել Է ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Տեղեկանքը պետք Է լինի անգլերեն լեզվով եւ հավաստիացված լինի այն լաբորատորիայի կողմից, որն այն տվել Է: Թեստի արդյունքը նաեւ կարելի կլինի վաղօրոք ներբեռնել madeirasafe.com. հարթակում: Նման պահանջները կապված են մարդու բոլոր հնարավոր շփումներին հետեւելու անհրաժեշտության հետ, եթե նա հիվանդանա կորոնավիրուսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]