1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադացի պատգամավորն արտգործնախարարին կոչ է արել աջակցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

Կանադացի պատգամավորն արտգործնախարարին կոչ է արել աջակցել Ադրբեջանում 
պահվող հայ ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ, կոչ արել, որպեսզի Կանադան պաշտպանի «Human Rights Watch»-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նամակը հրապարակել է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Ես գրում եմ, որպեսզի իմ մտահոգությունն արտահայտեմ 2020թ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ «Human rights watch»-ի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, ադրբեջանական զինված ուժերը հայ ռազմագերիներին «դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու կտտանքների են ենթարկել, լինի դա գերի վերցնելիս, նրանց փոխանցման ժամանակ, թե քննչական մեկուսարաններում կալանքի տակ պահելու ժամանակ»,- գրել է Մեյը, նշելով, որ նման վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:

Պատգամավորը Կանադայի իշխանություններին կոչ է արել աջակցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]