Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարական առանձնատների մոտ

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են 
անցկացնում կառավարական առանձնատների մոտ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարական առանձնատների մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք սպասում են Սյունիքից վարչապետի ժամանմանը:

Ակցիայի մասնակից, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ պատրաստվում են շարունակել այսօր Սյունիքում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից գտնվում էր Սյունիքի մարզում: Ապրիլի 21-ի առավոտյան Սյունիքի մարզի Ագարակ համայնքում մի խումբ քաղաքացիներ թույլ չէին տվել վարչապետի տեղաշարժը՝ վանկարկումներով ու հայհոյախառն արտահայտություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]