Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽ նախարարների կոմիտեի հատուկ ներկայացուցիչն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին

ԵԽ նախարարների կոմիտեի հատուկ ներկայացուցիչն իր աջակցությունն է հայտնել 
ԵԱՀԿ Մինսկի խմբին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի հատուկ ներկայացուցիչ, Գերմանիայի Դաշնային Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ղոթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ղոթը նշել է՝ պատասխանելով ադրբեջանցի Ռաֆայել Հուսեյնովի հարցին:

«Ինչպես բազմիցս ընդգծել է Նախարարների կոմիտեն` հակամարտության կարգավորման հարցում միջնորդական դեր իրականացնելը ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտավորությունն է: Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակական ջանքերին, մասնավորապես՝ հակամարտության բազմաթիվ դրամատիկ հետևանքները վերացնելու ուղղությամբ: Այս առիթով ցանկանում եմ նշել, որ համանախագահները վերջերս հիշեցրել էին կողմերին, որ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր առկա խնդիրների լուծման և ամուր խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման համար»,- ասել է Ղոթը:

Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ( ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու նշել, որ հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հայտարարության կատարման ընթացքին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]