Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարումը 44-օրյա պատերազմի դադարեցման գործում

Պուտինն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարումը 44-օրյա պատերազմի 
դադարեցման գործում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը:

«Ռուսաստանը միշտ բաց է լայն միջազգային համագործակցության համար: Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս միջազգային խնդիրներում հենց ՄԱԿ-ի առանցքային դերակատարության պահպանման ու ամրապնդման հարցում, ձգտում ենք աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ու արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հաստատման համար: Ինչպես գիտեք, Ռուսաստանը խաղացել է գլխավոր դերը նրանում, որ հաջողվել է դադարեցնել զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]