Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը»:     

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգի մենակատարներն են համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր սոպրանո Ռուզան Մանթաշյանը, մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս Եվգենի Ստավինսկին: 

Համերգին մասնակցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան): «Ռեքվիեմը» կհնչի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]