1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտնի Է դարձել 2021 թվականի լավագույն ավտոմոբիլը

Հայտնի Է դարձել 2021 թվականի լավագույն ավտոմոբիլը
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: World Car Awards-ի ժյուրին Volkswagen-ի ID.4 Էլեկտրական հեթչբեկը նշել Է որպես 2021 թվականի լավագույն ավտոմոբիլ: Քվեարկության արդյունքները հրապարակվել են մրցույթի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամենաջերմ շնորհավորանքները Volkswagen-ին այդ մեծ հաղթանակի առթիվ: Միայն երրորդ Էլեկրամոբիլն Է (մրցույթի պատմության մեջ) նվաճել այդ հեղինակավոր պարգեւը»,-մրցանակի կազմակերպիչները գրել են Twitter-ի Էջում:

Volkswagen-ի հիմնական մրցակիցները դարձել են Toyota Yaris-ը եւ Honda E Էլեկտրամոբիլը: Հաղթողը հավաքել Է 798 միավոր, իսկ նրա օպոնենտները՝ 732 եո 742 միավոր:

Այդուհանդերձ, Honda E-ն ստացել Է «Լավագույն քաղաքային ավտոմոբիլ 2021» տիտղոսը: Porsche 911 Turbo-ն ճանաչվել Է «ամենաարդյունավետը», իսկ Mercedes-Benz S-Class-ը՝ «ամենաշքեղը»: Դիզայնի համար պարգեւը բաժին Է ընկել Land Rover Defender-ին:

2020 թվականին, World Car Awards-ի վարկածով, լավագույն ավտոմեքենան դարձել Է Kia Telluride-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]