Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Էրեբունու ոստիկանները «Կալաշնիկով» ինքնաձիգ են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Էրեբունու ոստիկանները «Կալաշնիկով» ինքնաձիգ են հայտնաբերել․ մեկ անձ 
ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 17-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գաջեգործների փողոցի բնակիչներից մեկը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 49-ամյա տղամարդը նույն օրը բերման է ենթարկվել բաժին, իսկ որդին իրենց շենքի նկուղից ոստիկաններին ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփշտատուփեր և 5,45 մմ տրամաչափի 144 փամփուշտ։

Ըստ աղբյուրի՝ ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքրեագիտական փորձաքննություններ։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ