1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեխիայի ԱԳ նախարարը բողոքի նոտա կհանձնի ՌԴ դեսպանին

Չեխիայի ԱԳ նախարարը բողոքի նոտա կհանձնի ՌԴ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի առաջին փոխվարչապետ և Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, ով ժամանակավորապես կատարում է Արտաքին գործերի նախարարի պարտականությունները, կհրավիրի երկրում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկիին՝ բողոքի նոտա հայտնելու՝ ՌԴ-ից չեխ դիվանագետներին արտաքսելու պատճառով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ դեսպանին բողոքի նոտա կներկայացվի Ռուսաստանում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի արտաքսման պատճառով:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեսպանին կարող են տեղեկացնել Պրահայի հետագա պատասխան միջոցների մասին:  

Միևնույն ժամանակ, Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը քննարկման է ներկայացրել Չեխիայի Վրտեբիցե գյուղի զինպահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների հարցը:

Օրեր առաջ Չեխիայի իշխանությունները հայտարարել էին երկրից 18 ռուս դիվանագետի արտաքսելու մասին, որոնք, ըստ Չեխիայի հետախուզության տեղեկությունների, ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և ներգրավված են եղել 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների կազմակերպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]