Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվը մոտենում է 3 հազարին

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվը մոտենում է 3 հազարին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից իրականացվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավելի քան 2 հազար 889 զոհված անձանց դիերի նույնականացում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ երկրի զինդատախազությունը հայտնել է, որ 1481 զոհվածի նույնականացումը կատարվել է բացառապես հատուկ փորձաքննությունների, ներառյալ` ԴՆԹ անալիզների օգնությամբ։

Միաժամանակ, չի տեղեկացվում, թե քանի զոհվածի նույնականացում դեռևս չի կատարվել:

Նշվում է, որ անհետ կորած համարված 386 զինծառայողներից  362-ի դին նույնականացվել է և փոխանցվել ընտանիքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]