Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեխնիկական խափանման ենք բախվել. ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցով քվեարկության մասին

Տեխնիկական խափանման ենք բախվել. ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության 
ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցով քվեարկության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ինստագրամի իր էջում Պարամոնովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական անսարքությունների պատճառները։ Պատգամավորը սոցցանցի էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին՝ նշել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։

«Մենք էլ շատ չենք հավատում զուգադիպությանը։ Համապատասխան դիմումներ ենք ներկայացրել», - գրել է Պախոմովը։

Գերիների հարցը գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել 21 պատգամավոր, այդ թվում՝ ռուսական պատվիրակության հինգ անդամ։ Ռուսաստանի պատվիրակության պատգամավորներից 7–ը ձեռնպահ են քվեարկել։ Այդուհանդերձ հարցն ընդգրկվել է օրակարգում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]