Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ

Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 50 
վարորդ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ապրիլի 17-ին և 18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ապրիլի 17-ին Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի, իսկ ապրիլի 18-ին՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1500-ից ավելի խախտում։

Ըստ աղբյուրի՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 40 ավտոմեքենա, հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 22, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով՝ 7 մեքենա։

«Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]