Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

«Ոսկե ծիրան» ՀԿ-ին անհատույց օգտագործման համար տրամադրված տարածքի պայմանագրի ժամկետը երկարաձգվեց

«Ոսկե ծիրան» ՀԿ-ին անհատույց օգտագործման համար տրամադրված տարածքի 
պայմանագրի ժամկետը երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին որոշեց թույլատրել Երևանի քաղաքապետին Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Մոսկովյան փողոցի հ.3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 214.9 քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը:

«Նկատի ունենալով «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպության գործունեության ուղղվածությունը և կարևորությունը կինոյի զարգացման գործում, գնահատելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանակությունը Հայաստանի և մայրաքաղաք Երևանի միջազգային հեղինակության, մշակութային կյանքի կարևորության, հայկական կինոարվեստի տարածման գործում, առաջարկվում է Մոսկովյան փողոցի հ.3 հասցեում գտնվող 214.9 քմ մակերեսով տարածքը մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը ժամկետով տրամադրել Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը»,- նշեց Խաչատրյանը։

Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 31 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]