1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1884 թ. ապրիլի 20-ին ծնվել է Դանիել Վարուժանը՝ XX դարի արեւմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետեւ ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության եւ գեղարվեստական կատարյալ ձեւերի պոեզիա։ 1915 թ. ապրիլի 24-ին Վարուժանն այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում էր, որոնք ձերբակալվեցին թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվեց Չանղըրը։ 1915 թ. օգոստոսի 26-ին, Չանղըրըից Այաշ տեղափոխվելու պատրվակով, ճանապարհին դաժանորեն սպանվեց կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սեւակի եւ երեք այլ աքսորականների հետ։

-1889 թ. ապրիլի 20-ին ծնվել է Ադոլֆ Հիտլերը՝ գերմանացի քաղաքական գործիչ, նացիստական կուսակցության առաջնորդը։ Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թ. եւ 1934-ին`ֆյուրեր։ Իր դիկտատուրայի օրոք, 1933-1945 թթ. նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում` ներխուժելով Լեհաստան 1939 թ. սեպտեմբերին։ Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները եւ եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը։

-1902 թ. ապրիլի 20-ին գիտնական ամուսիններ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին եւ Իրեն Ժոլիո-Կյուրին ստացան մաքուր ռադիում:

-1910 թ. ապրիլի 20-ին Հալլեի գիսաստղը ընդհուպ մոտեցավ երկրին:

-1994 թ. ապրիլի 20-ին Ռուսաստանի Պետական դուման սկսեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը:

-1820 թ. ապրիլի 20-ին ծնվել է Ճանիկ Արամյանը՝ հայ բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ։ Ստեղծել է Արամյան տպատառատեսակը։

-1872 թ. ապրիլի 20-ին ծնվել է Արշակ Ներսիսյանը (Սեպուհ)՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի (մահ.՝ 1940 թ.):

-2011 թ. ապրիլի 20-ին մահացել է Գեորգի Յարալյանը՝ հայ ծաղրանկարիչ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2009 թ.)։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]