1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը Բոլիվիայի նախագահի հետ քննարկել է «Սպուտնիկ-V»-ի մատակարարումները

Պուտինը Բոլիվիայի նախագահի հետ քննարկել է «Սպուտնիկ-V»-ի մատակարարումները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Սպուտնիկ V»-ի մատակարարումների հարցերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ և Բոլիվիայի ղեկավարները քննարկել են նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, վերաբերյալ հարցեր:

«Շարունակվել է ռուս-բոլիվիական գործընկերային հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման ուղղությամբ գործնական քայլերի քննարկումը, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- հայտնել են ՌԴ Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել առողջապահության ոլորտում համագործակցության հարցերին: Նախագահները խոսել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, ինչպես նաև Բոլիվիային ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների ապահովման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]