Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինն ընդունել է Կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը

Պուտինն ընդունել է Կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի 
հրավերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա Կլիմայի հարցերով գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջոցառման է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդի, այդ թվում՝ ռուս գործընկերոջը: Գագաթնաժողովը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը՝ վիրտուալ ձևաչափով:

«Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ռուսաստանի մոտեցումները լայն միջազգային համագործակցության հաստատման համատեքստում, որն ուղղված է կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Բացի Պուտինից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների ղեկավարներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]