Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ակունք» ազգագրական համույթն առաջիկայում հանդես կգա «Հայացք» խորագրով համերգով

«Ակունք» ազգագրական համույթն առաջիկայում հանդես կգա «Հայացք» խորագրով 
համերգով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակունք» ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) պարարվեստի երկրպագուներին հաճելին կմատուցի՝ ներկայանալով «Հայացք» խորագրով համերգային ծրագրով, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրում Արևմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունն է, երգն ու պարը։

Համերգին ընդառաջ դահլիճի վերաբացված ճեմասրահում ինքնատիպ ցուցահանդեսի միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը։ Հավաքածուն տրամադրել է Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարի Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում հավուր պատշաճի ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և  սերնդեսերունդ փոխանցումը։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]