Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար պարտադիր կլինի գրավառուի համաձայնությունը

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար պարտադիր կլինի 
գրավառուի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն  առաջին ընթերցմամբ ընդունեց «Ւմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավառուի համաձայնությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 78 «կողմ», 16 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով սահմանվել է, որ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Այսինքն՝ շարժական գույքը ՀՀ սահմանն անցկացնելու համար պետք է լինի նրա համաձայնությունը, ում մոտ որ գրավադրված է այդ շարժական գույքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]