Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին 
Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին հայտարարություններն անհեթեթ են, մերկապարանոց և մտացածին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չեխիայի իշխանություններն աննախադեպ որոշում են կայացրել Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսելու մասին՝ 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին մերկապարանոց և մտացածին պատրվակներով», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շաբաթ օրը հայտնել է, որ իշխանությունները Ռուսաստանի հատուկ ծառայություններին կասկածում են 2014 թվականին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակցության մեջ: Չեխիայի ԱԳ նախարար Յան Համաչեկը հայտարարել է, որ երկրից արտաքսում են 18 ռուս դիվանագետների, նրանք պետք է 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը, իսկ Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]