1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը

Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 85-րդ տարում ապրիլի 18-ին կորոնավիրոսից մահացել է ֆրանսահայ հայտնի գործիչ, Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց «Nouvelles d'Arménie»-ի լրագրող Ժան Էկյանը։

«Աշոտը վետերան է, Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր, ASPA- ի նախագահ: Նա ներկա էր բոլոր ռազմական արարողություններին, որոնց ողջունում էին բոլոր նախագահները ՝ Ֆրանսուա Միտերանից մինչև Էմանուել Մակրոն: Բաճկոնի վրա նա միշտ կրում էր իր և իր հերոս Մոնթե Մելքոնյանի հաղթանակների մեդալները»,- նշել է Ժան Էկյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Շմավոնյանը տասնյակ հազարավոր մարդասիրական ծանրոցներ է ուղարկել Հայաստան, և վերջերս նաեւ Արցախի սգավոր ընտանիքների համար, որոնք նա հավաքել է ամբողջ Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]