Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ  ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցեց Եվրոպայի վարկանիշային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետյանի պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և առաջին գոտեմարտում հաղթեց մոլդովացի Անդրիս Կորնելի: Սակայն հաջորդիվ` 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող մարզիկը պարտվեց Ռուսաստանից Մուսա Մոգուշկովին և դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է:  Նոր մրցակարգով  Տոկիոյի խաղերում  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]