Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

SpaceX-ը տիեզերագնացների կհասցնի Լուսին

SpaceX-ը տիեզերագնացների կհասցնի Լուսին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլոն Մասկի SpaceX ընկերությունը տիեզերագնացների՝ Լուսնի մակերևույթ տանելու պայմանագիր է կնքել ամերիկյան NASA-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NASA-ն:

«Սա ևս մեկ հրաշալի քայլ է՝ Լուսին վերադառնալու ճանապարհին»,- հայտնել է NASA-ի ներկայացուցիչ Քեթի Լուդերսը:

Պայմանագիր կնքելու հայտ էին ներկայացրել նաև Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը, որը միավորվել էր Lockheed Martin, Draper և Northrop Grumman ընկերությունների հետ, ինչպես նաև Dynetics ընկերությունը:

SpaceX-ը, որը NASA-ի հետ գործող պայմանագրով իր Crew Dragon օդանավով արդեն իսկ տիեզերագնացների է ուղարկում Միջազգային տիեզերակայան, այժմ կառուցում է Starship տիեզերանավը:

ԱՄՆ նախկին վարչակազմը NASA-ի առջև խնդիր է դրել մինչև 2024 թվականը վերադարձնել մարդուն Լուսին: Լուսնային ծրագիրը ստացել է «Արտեմիդա» անվանումը: Այս ծրագրին իր աջակցությունն է հայտնել նաև ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]