Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի

ՀՀ նախագահ Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ 
եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը ծաղիկներ են դրել եկեղեցու բակում ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Հովհաննես Լազարյանցի, Բեհբուտ (Բորիս) Շելկովնիկովի շիրիմներին:

Առաջնորդանիստ տաճարում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել, զրուցել այնտեղ գտնվող հայազգի այցելուների հետ:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայրենիք-սփյուռք հարաբերություններին, տեղի հայ համայնքի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ունեցած հանդիպումների և դրանց արդյունքների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]