Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ-ն պատրաստ է հարթակ տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ամսական 100 000 դեղաչափ արտադրելու համար

ՀՀ-ն պատրաստ է հարթակ տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ամսական 
100 000 դեղաչափ արտադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով քննարկումները շարունակվում են: Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական մոտավոր 100 հազար դեղաչափ արտադրելու համար: 

«Ես գիտեմ, որ նախորդ տարվա դեկտեմբերից այդ քննարկումներն ընթանում են, հիմա էլ շարունակվում են: Որքանով ես տեղյակ եմ, Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական մոտավոր 100 հազար դեղաչափ արտադրելու համար: Հույս ունեմ, որ այդ բանակցությունները շուտով կավարտվեն և արդեն կանցնենք հստակեցումների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արտակ Քամալյանը:

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]