1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Երևանում կմասնակցի ապրիլի 24-ի արարողությանը

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Երևանում 
կմասնակցի ապրիլի 24-ի արարողությանը

ԲԵՅՐՈՒԹ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:  

Լիբանանի նախագահ Միշել Աունի գրասենյակը հայտնել էր, որ ստացել է ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու հրավեր, որը նախագահ Աունին էր փոխանցել Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:  

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը նշում է, որ նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել և նշել, որ հանձնարարել է երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին մասնակցել արարողությանը՝ որպես Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի պատգամավորների պալատը որոշում է ընդունել 1997թ. ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000թ. մայիսի 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]