Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կամերային երաժշտության տանը կհնչի 
Մոցարտի «Ռեքվիեմը»

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ապրիլի 23-ին՝ ժամը 24։00-ին (կեսգիշերին), Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ
Հովհաննես Այվազյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը: Դիրիժորն է Ալեքսանդր Իրադյանը:

Նախագիծն իրականացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Կամերային
երաժշտության ազգային կենտրոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]